Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային  օրն է

Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին՝ ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության:

 

Օրն անհրաժեշտ էր՝ որպես բողոքի նշան միջազգային լարվածության ուժգնացման դեմ: 

«Անհրաժեշտ է պարզ, բայց արդյունավետ միջոց»,- որոշել էին եղբայրները  և ուրախալի ողջույններով նամակներ ուղարկել  աշխարհի բոլոր կողմերը: Նրանք ամբողջ աշխարհում ոչ-ոքի գլխին չէին կապում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարները: Նրանք միայն խնդրում էին հասցեատիրոջից` ողջունել ինչ-որ մեկին, գոնե 10 մարդու:

 

Այդ գաղափարը իր աջակցությունը գտավ ավելի քան 180 երկրներում: Այդ օրվանից ի վեր Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ` և՛ խոշոր քաղաքական առաջնորդները, և՛ արդյունաբերական մագնատները, և՛ ամբողջ աշխարհում հայտնի կինոյի ու  հեռուստատեսության հեղինակավոր անհատները:

 

Այն հիանալի օր է ընկերական ողջույնների, ուրախ զգացումների և լավ տրամադրության համար:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ